Airbus A320

Airbus A320
Տեսակթռչող ապարատների ընտանիք
Ենթատեսակնեղիրան օդանավ
Օգտագործվում է ինչպեսառևտրային ավիացիա
ՇարժիչCFM International CFM56, IAE V2500?, CFM International LEAP? և Pratt & Whitney PW1000G?
ԱրտադրողAirbus
Առաջին թռիչքփետրվարի 22, 1987
Շահագործման սկիզբմարտ 1988
ՇահագործողներAmerican Airlines, Vueling?, Air Canada?, Aer Lingus?, Բրիտանական Ավիաուղիներ, Ավստրիական ավիաուղիներ, Scandinavian Airlines System, Swiss International Air Lines, Frontier Airlines, Eurowings Austria?, Germanwings, Eurowings?, easyJet Europe?, easyJet?, LAN Airlines, Աերոֆլոտ, Middle East Airlines, TAP Portugal, Thomas Cook Airlines?, Germania?, Լուֆթհանզա, Brussels Airlines, WIZZ AIR HUNGARY ZRT., Turkish Airlines, AirAsia?, IndiGo?, Spirit Airlines, Volaris?, JetBlue Airways, Air Canada Rouge?, Delta Air Lines, United Airlines, Asiana Airlines, Shenzhen Airlines?, Air New Zealand, China Eastern Airlines, Virgin America?, China Southern Airlines, Air India?, Jetstar Airways?, Interjet, Qatar Airways և Ural Airlines[1]
Միավոր արտադրված9693[2]
 Airbus A320 family Վիքիպահեստում
Լուֆթանզայի Airbus A319, A320, A321 ինքնաթիռները

Airbus A320, պատկանում է միջին չափի օդանավերի ընտանիքին։ Այն առաջին օդանավերից է, որը կիրառել է էլեկտրական շարժիչներ[փա՞ստ] (անգլերէն՝ fly-by-wire)։ Այս փոփոխություններից հետո օդանավի ապահովությունը սկսել է բարձրանալ։


Ընտանիքը միավորում են A318, A319, A320 և A321 քաղաքացիական օդանավերը, ինչպես նաև՝ ACJ բիզնես օդանավը։

Airbus A320-ը կազմել է նոր օդանավի ընտանիքը, որը նույնպես ենթարկվել է փոփոխությունների, բայց իր չափերը և կարողությունները չի փոխել։ Այս օդանավերի ընտանիքը ընկերություններին խնայողություն է բերել, որովհետև օդանավերի մասերը նույնն են և այս օդանավերը վարում են նույն օդաչուները։


Ընտանիքի վերջնական հավաքման գործարանները գտնվում են Թուլուզում՝ Ֆրանսիա և Համբուրգում՝ Գերմանիա։ 2009 թվականին օդանավերը սկսել են արտադրվել Չինաստանի Թիանճին քաղաքում[3]։

A320 ընտանիքի առաջին օդանավի՝ A320-ի արտադրությունը սկսվել է 1987 թվականի մարտ ամսին։ Որը իր առաջին թռիչքը կատարել է 1987 թվականի փետրվարի 22-ին, իսկ առաջին առաքումը՝ 1988 թվականի մարտին։ Որոշ ժամանակ անց ընտանիքը համալրվեց A321 ինքնաթիռով (առաջին արտադրանքը՝ 1994-ին), այնուհետև՝ A319-ով (1996-ին) և A318-ով (2003-ին)։

  1. https://www.uralairlines.ru/about_us/
  2. https://www.airbus.com/aircraft/market/orders-deliveries.html
  3. Airbus. «Aircraft Families». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 1-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search