CD

Սեղմասկավառակ
Կրիչի տեսակը Օպտիկական սկավառակ
Անվանում Սեղմասկավառակ
Հապավում ՍՍ (CD)
Ընդհանուր տեղեկություններ
Մշակման տարեթիվ 1982
Մշակողներ Philips, Սոնի
Չափերը 120 × 1,2 մմ
Տարողությունը մինչև 900 ՄԲ (100 րոպե)։ Ձայնային տվյալների համար սովորաբար 700 ՄԲ (80 րոպե)
Ընթերցման արագությունը 176 ԿԲ/վ (Ձայնային ՍՍ)
150 ԿԲ/վ (1×)
10800 ԿԲ/վ (72×)
Գրանցման արագությունը 150 ԿԲ/վ (1×)
8400 ԿԲ/վ (56×)
Ընթերցման ամենամեծ արագությունը 72× (10,8 Մբ/վ)
Պիտանության ժամկետը 10—50 տարի

Սեղմասկավառակը կամ Խտասկավառակ (կրճատ՝ ՍՍ կամ ԽՍ) (անգլ.՝ Compact Disc) օպտիկական թվային կրիչ է մեջտեղում անցք ունեցող պլաստիկ սկավառակի տեսքով, որում տվյալների գրանցումը և ընթերցումը կատարվում է լազերի միջոցով։ Սեղմասկավառակների հետագա զարգացումը հանդիսացավ թվային տեսասկավառակը։

Սկզբնապես սեղմասկավառակը ստեղծվել էր CD ձայնահետագծերը թվային տեսքով պահպանելու համար (հայտնի է որպես CD Audio), սակայն հետագայում սկսեց լայնորեն կիրառվել որպես կրիչ տարբեր տեսակի տվյալների (նշոցների) պահպանման համար՝ երկուական նշոցի ( CD-ROM (անգլ.՝ Compact Disc Read Only Memory, սեղմասկավառակ միայն ընթերցելու հնարավորությամբ) տեսքով։ Հետագայում ի հայտ եկան սեղմասկավառակներ ոչ միայն տվյալներն ընթերցելու հնարավորությամբ, այլ նաև դրանց գրանցման և վերագրանցման հնարավորությամբ (CD-R, CD-RW

CD-ROM-ում նշոցների ձևաչափը տարբերվում է ձայնային սեղմասկավառակների գրանցման ձևաչափից և այդ իսկ պատճառով սովորական ձայնային սեղմասկավառակների նվագարկիչը չի կարող վերծանել նրանում պահպանվող տվյալները, այդ պատճառով էլ պահանջվում է հատուկ սարքատար (սարք)՝ այդպիսի սկավառակներն ընթերցելու համար (այսօր դրանք առկա են բոլոր համակարգիչներում)։


© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search