![]() | |
---|---|
Տեսակ | ծրագրավորման լեզու, բազմահարացուցային ծրագրավորման լեզու, նշագրման լեզու, declarative programming language? և ֆունկցիոնալ ծրագրավորման լեզու |
Առաջացել է | 1998 |
Ստեղծող | Steve Ward? և SCSK Corporation? |
Նախագծող | Steve Ward? և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
ՕՀ | բազմապլատֆորմ, Windows, Լինուքս և մաքՕՍ |
Ընթացիկ տարբերակ | 8.0.14 (հունվարի 8, 2024)[1] |
Ներշնչվել է | ԷյչԹիԷմԷլ, TeX, ՋավաՍկրիպտ և Լիսպ |
Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
Կայք | curl.com(անգլ.)(կոր.) |
Curl, ռեֆլեքսային օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզու, որը ստեղծվել է ինտերակտիվ վեբ ծրագրեր գրելու համար։ Այն իր մեջ միավորում է ինչպես տեքստի նշագրման (ինչպես HTML-ում), սկրիպտների գրման (ինչպես JavaScript-ում) հնարավորությունները, այնպես էլ բավականին հզոր հաշվողական համակարգ (ինչպես Java, C# և C++ լեզուներում)։ Լեզուն հիմնականում օգտագործվում է ներկորպորատիվ խնդիրների լուծման համար, B2B և B2C ծրագրերով։
Curl ծրագիրը չի պահանջում տեղեկատվության փոխանցման պահպանում, ոճավորում և վարքագիծ, ինչպես այն արված է HTML-ի, CSS-ի և JavaScript-ի համար, չնայած անհրաժեշտության դեպքում ծրագրավորման այդ ոճն ամբողջությամբ կարող է օգտագործվել Curl-ում։
Մի կողմից Curl լեզուն կարելի է օգտագործել որպես HTML լեզվի փոխարինող՝ ֆորմատավորված տեքստի ներկայացման համար, մյուս կողմից՝ նրա հնարավորությունները չեն զիջում կոմպիլացվող, հզոր տիպավորված օբյեկտ կողմնորոշված ծրագրավորման լեզուներին[2]։ Լեզուն մշակված է այնպես, որպեսզի Curl ծրագիրը կարողանա կոմպիլացնի սեփական կոդը կլիենտի մեքենայում JIT կոմպիլացիայի կիրառման միջոցով։ Դրա շնորհիվ ապահովում է բավականին մեծ արագություն։
Curl հավելվածները հնարավոր է դիտել վեբ դիտարկիչներում Curl RTE փլագիններով։ Այս պահին աջակցում է Microsoft Windows, Linux և Macintosh հարթակներում։ Curl-ը մի քանի տարի շարունակ ունի հավելվածների հետ անկախ աշխատելու հնարավորություն, այսինքն համակարգչի աշխատանքային սեղանին աշխատող վեբ-հավելվածը կախված չէ վեբ դիտարկչից, ինչպես այն արված է Silverlight 3 և Adobe AIR-ում։ Curl հավելվածները կարող են ստեղծվել նաև այն կերպ, որպեսզի դրանք հնարավոր լինի գործարկել ցանցից անջատված վիճակում։ Փաստացի Curl IDE-ն իրենից ներկայացնում է Curl-ով գրված ծրագիր։
© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search