Levitating

«Levitating»
Մադոննայի, Միսի Էլիոթի մասնակցությամբ՝ Դուա Լիպայի երգը «Future Nostalgia» ալբոմից
ԹողարկվածՕգոստոսի 14, 2020 (2020-08-14)
Ֆորմատ
Ժանր
Լեզուանգլերեն, հինդի և արաբերեն
Տևողություն3:23
ԼեյբլWarner
Հեղինակ
  • Դուա Լիպա
  • Քլերենս Քոֆի կրտսեր
  • Սառա Հադսոն
  • Սթիվեն Կոզմենյուկ
Պրոդյուսեր
  • Koz
  • Ստյուարտ Փրայս
«Levitating» (ալբոմային տարբերակ)ՅուԹյուբում
Դուա Լիպայի սինգլների ժամանակագրություն
«Un Dia (One Day)»
(2020)
«Levitating»
(2020)
«Fever»
(2020)
Մադոննայի սինգլների ժամանակագրություն
«I Don't Search I Find»
(2020)
«Levitating (Remix)»
(2020)
Միսի Էլիոթի սինգլների ժամանակագրություն
«Do It (Remix)»
(2020)
«Levitating (Remix)»
(2020)

«Levitating», անգլիացի երգչուհի Դուա Լիպայի երգ նրա երկրորդ՝ «Future Nostalgia» (2020) ստուդիական ալբոմից, որտեղ այն ալբոմի հինգերորդ թրեքն է։ Դրա հեղինակներն են Լիպան, Քլերենս Քոֆի կրտսերը, Սառա Հադսոնը և Սթիվեն Կոզմենյուկը, իսկ արտադրությամբ զբաղվել է վերջինս, ինչպես նաև Ստյուարտ Փրայսը։ Երաժշտական առմամբ այն էլեկտրո-դիսկո, սփեյս ռոք, դենս ռոք և փաուեր փոփ երգ է, որը պարունակում է 1990-ական թվականների ռիթմ-ընդ-բլյուզի տարրեր։ Տեքստի առմամբ երգը «ռոլեր դիսկո» սիրային երգ է, որը հղումներ է պարունակում տիեզերական տարածության վրա։ Այն առաջին ձայնագրված թրեքն էր, որը հայտնվել է «Future Nostalgia» ալբոմի վերջնական երգացանկում։

Թեև «Levitating» երգը չէր թողարկվել որպես սինգլ, այն ընդգրկվել էր Պորտուգալիայի, Իսպանիայի, Հունաստանի, Հունգարիայի, Լիտվային և Սլովակիայի չարթերում։ Ալբոմում թողարկվելուց հետո, «Levitating»-ը քննադատների կողմից մեծ մասամբ դրական գնահատականների է արժանացել։ Այն ուղեկցվել է տեքստային տեսահոլովակով, որը լույս է տեսել 2020 թվականի ապրիլի 9-ին[1]։

  1. «Dua Lipa announces new single ft. Madonna and Missy Elliott». www.officialcharts.com.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search