MONIAC (Monetary National Income Analogue Computer, հայտնի է նաև որպես Ֆիլիփսի հիդրավլիկ համակարգիչ և Ֆինանսոֆալոգրաֆ), անալոգային համակարգիչ, որը ստեղծվել է 1949 թվականին Նոր Զելանդիայում Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի տնտեսագետ Ուիլյամ Ֆիլիփսի կողմից՝ Միացյալ Թագավորության ազգային տնտեսական գործընթացները մոդելավորելու համար։ MONIAC-ը անալոգային համակարգիչ էր, որն օգտագործում էր ֆլյուիդիկան (հեղուկային տրամաբանություն) տնտեսական գործընթացները մոդելավորելու համար։ MONIAC անվանումը, ըստ երևույթին, հայտնվել է ENIAC-ի (առաջին համակարգիչներից մեկը) և անգլերենի money բառի համատեղումից[1]։
© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search