«Ordinary» | ||||
---|---|---|---|---|
Ալեքս Ուորենի սինգլը | ||||
«You’ll Be Alright, Kid (Chapter 2)» ալբոմից | ||||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ | |||
Ժանր | չեյմբեր փոփ[1] | |||
Տևողություն | 3:06 | |||
Լեյբլ | Atlantic Records | |||
Պրոդյուսեր | Adam Yaron | |||
Ալեքս Ուորենի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Ordinary», ամերիկացի հեղինակ-կատարող Ալեքս Ուորենի երգը։ Այն թողարկվել է 2025 թվականի փետրվարի 7-ին Atlantic Records լեյբլում որպես նրա առաջիկա «You’ll Be Alright, Kid (Chapter 2)» առաջին ստուդիական ալբոմի սինգլ։ Ուորենը երգը գրել է պրոդյուսեր Ադամ Յարոնի, ինչպես նաև Կալ Շապիրոյի և Մեգ Դյուվալի հետ միասին։ Երգը գլխավորել է չարթերը Ավստրալիայում, Դանիայում, Իռլանդիայում, Նիդեռլանդներում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում (թիվ 1 UK Singles Chart-ում), ինչպես նաև ընդգրկվել է լավագույն տասնյակում Գերմանիայի, Կանադայի և Շվեդիայի չարթերում։
© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search