BTS | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 방탄소년단 |
Նաև հայտնի է որպես | BTS • Bulletproof Boy Scouts • Beyond The Scene • Bangtan Sonyeondan |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | Քեյ փոփ, Հիփ հոփ, R&B, EDM |
Գործունեություն | 2013 ― ներկա |
Լեյբլ | Big Hit Entertainment • Pony Canyon • Def Jam Japan • Columbia |
Պարգևներ | Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ լավագույն փոփ, ռոք բենդ, դուետ, խմբի համար [1]Ամերիկյան երաժշտական մրցանակ տարվա լավագույն համերգային շրջագայության համար [2] [3] [4] [5] [6] [7] [8] [9]MTV եվրոպական երաժշտական մրցանակ լավագույն փոփ երաժշտության համար [10] ևԱմերիկյան երաժշտական մրցանակաբաշխության մրցանակ լավագույն փոփ, ռոք բենդ, դուետ, խմբի համար [10] |
Կայք | bts.ibighit.com |
Անդամներ | |
RM Շուգա Ջեյ Հոփ Ջին Ջիմին Վի Չոնգուկ | |
BTS Վիքիպահեստում |
BTS (հանգըլ՝ 방탄소년단, Բանգթան Սոնյոնդան, հայտնի նաև որպես՝ Bangtan Boys և Beyond The Scene), յոթ անդամից բաղկացած հարավկորեական բոյ բենդ։
Սեպտետը, որը կազմված է RM-ից, Ջին-ից, Շուգա-ից, Ջեյ Հոփ-ից, Ջիմին-ից, Վի-ից և Չոնգուկ-ից, արտադրում է իրենց սեփական երաժշտությունը։ Նրանց երգերի բառերը խոսում են հոգեկան առողջության թեմաների, երիտասարդության խնդիրների, կորուստների և ինքնասիրության մասին։
Խումբը դեբյուտը կատարել է 2013 թվականի հունիսի 13-ին, իրենց առաջին 2 Cool 4 Skool ալբոմի «No More Dream» երգով, որի համար ստացել է մի քանի «Տարվա նոր արտիստ» մրցանակներ, ներառյալ 2013 թվականի MelOn Music Awards և Golden Disc Awards մրցանակաբաշխությունները և 2014 թվականի Seoul Music Awards մրցանակաբաշխությունը։ Դեբյուտից մեկ տարի անց նրանք ստացան նշանակալի Բոնսանգ մրցանակներ իրենց հետագա` Dark & Wild և The Most Beautiful Moment In Life, Part 1 ալբոմների համար։
Խումբը շարունակեց գերազանցել ինքն իրեն, իրենց երկրորդ ամբողջական ալբոմի` Wings-ի թողարկումով, որը ավելի քան 27 երկրների iTunes-ում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ալբոմը նաև դեբյուտ արեց Billboard 200-ում 26-րդ հորիզոնականով, որը նշանավորեց ամենաբարձր հորիզոնականը, որը երբևէ Քեյ փոփ ալբոմը գրավել էր, ինչպես նաև BTS-ին որպես առաջին Քեյ փոփ աստղեր, ովքեր մտան այդ չարթ 3 անգամ և մնացին չարթում մեկ շաբաթից ավել։ Հայրենիքում, Հարավային Կորեայում, վաճառքների առաջին ամսում, վաճառվեց «Wings»-ի 681924 օրինակ, կոտրելով նախկին ռեկորդը, առաջին ամսվա վաճառքների համար Gaon-ի չարթում, և հետևաբար դառնալով լավագույն վաճառվող ալբոմը Gaon-ի պատմությունում։ Ալբոմի գլխավոր երգը՝ Blood Sweat & Tears-ը (կորեերեն՝ 피 땀 눈물), դարձավ խմբի առաջին երգը, որը գրավեց Gaon Digital Chart-ում առաջին հորիզոնականը։ Խմբի հաջորդ գլխավոր երգը՝ Spring Day-ը (կորեերեն՝ 봄날), նույնպես գրավեց այդ հորիզոնականը, իսկ դրա համապատասխան ալբոմը՝ You Never Walk Alone-ը, գրանցեց ավելի քան 700,000 նախնական պատվեր։ Ընդհանուր, «Wings»-ը վաճառել է 1.5 միլիոն օրինակ, դառնալով BTS-ի առաջին «միլիոն վաճառվողը»։
Ճանաչված լինելով իրենց սոցիալական կայքերի ակտիվության համար, BTS-ը Ֆորբս-ի կողմից ճանաչվել է 2016 թվականի մարտի Թվիթթեր-ում ամենաշատ Ռեթվիթ եղած արտիստը։ Այս դեպքերից հետո Թվիթթերը ստեղծեց առաջին Քեյ փոփ Էմոջի-ն, BTS-ի մասնակցությամբ։ 2016 թվականի հոկտեմբերին Billboard-ը տեղադրեց BTS-ին Social 50 չարթի առաջին հորիզոնականում, դարձնելով նրանց առաջին Քեյ փոփ աստղերը, ովքեր եղան այս չարթում։ Social 50-ի չարթի հորիզոնականում նրանք մնացել են 23 հաջորդական շաբաթ։ 2017 թվականին BTS-ը ստացավ նոմինացիա Billboard Music Award-ի «Թոփ սոցիալական արտիստ» անվանակարգում։ Հայտնի լինելով իրենց մեծ միջազգային Ֆանդոմով և ամբողջապես վաճառված համերգներով Ասիայում, Եվրոպայում, Ավստրալիայում, Հարավային և Հյուսիսային Ամերիկաներում, BTS-ի ակնառու ելույթները նրանց շնորհել են «Best World Performer» մրցանակը 2015 թվականի Mnet Asian Music Awards-ի ժամանակ։ Ընդամենը մեկ տարի անց BTS-ը ստացավ 2016 թվականի «Mnet Asian Music Awards»-ի «Տարվա արտիստ» մրցանակը։
Նրանք 2017 թվականին դարձան առաջին կորեական խումբը, ով ստացավ սերտիֆիկացում Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիա (RIAA)-ից իրենց «Mic Drop» սինգլի համար, ինչպես նաև առաջին կորեական արվեստագետը, ով գլխավորեց Billboard 200 աղյուսակը իրենց Love Yourself: Tear ստուդիական ալբոմով։ 2020-ին BTS-ը դարձավ կորեական առաջին արվեստագետը, ով հասավ Billboard Global 200-ի և Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականին իրենց Dynamite սինգլով և «Savage Love (Laxed - Siren Beat)» ռեմիքսով։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ իրենց «Love Myself» քարոզարշավը հիմնելուց հետո Հարավային Կորեա-ի նախագահի կողմից մշակութային շքանշան ստացան։
© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search