Spotify

Spotify
Изображение логотипа
Spotify-ի iOS ՕՀ-ի սքրինշոթը
spotify.com
Տեսակհոսքային երաժշտական ծառայություն, podcast directory?, Համակարգչային ծրագիր, բջջային հավելված, առցանց համայնք և բրենդ
Լեզուգերմաներեն, անգլերեն, ավանդական չինարեն, հունգարերեն, չեխերեն, իսպաներեն, ֆիններեն, ֆրանսերեն, կանադական ֆրանսերեն, հունարեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, մալայերեն, հոլանդերեն, լեհերեն, բրազիլիական պորտուգալերեն, շվեդերեն, թայերեն, թուրքերեն, վիետնամերեն և արաբերեն
ՀեղինակDaniel Ek? և Martin Lorentzon?
Բացված2006
 Spotify Վիքիպահեստում

Spotify (հայերեն՝ Սպոթիֆայ), հոսանքային աուդիոծառայություն, որը թույլ է տալիս օրինական կերպով և անվճար լսել երաժշտական ստեղծագործություններ։ Ծառայությունը հասանելի է Ամերիկայում, Եվրոպայի երկրների մեծ մասում, Ասիայի մի քանի երկրներում, ինչպես նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։

Սպոթիֆայը համարվում է առաջին սթրիմինգային ծառայութունը, որը թույլ է տալիս օնլայն լսել երաժշտություն, առանց այն համակարգչի մեջ ներբեռնելու։ Ինչպես նաև այն հասանելի է ժամանակակից սարքերի մեծ մասում, ներառյալ Windows, macOS, Linux, Android և iOS օպերացիոն համակարգերը, իսկ Spotify Connect («Սպոթիֆայ միացում») ֆունկցիան թույլ է տալիս օգտատերերին միանալու զվարճացնող համակարգերի շարքին[1][2]։ Օգտատերերը որոնման միջոցով կարող են գտնել արտիստներ, ալբոմներ, փլեյլիստեր և լեյբլեր։ Դրանց կողքին ծառայությունը թույլ է տալիս օգտատիրոջը ստեղծել, խմբագրել և ընկերների հետ կիսվել իր փլեյլիստով։ Սպոթիֆայն ներառում է ավելի քան 30 միլիոն երգ, որոնց թիվն օրեցօր աճում է։ Ըստ 2016 թվականի հունիսի տվյալների համակարգում գրանցված է ավելի քան 100 միլիոն մարդ, որոնցից 40 միլիոնն օգտվում են վճարովի ծառայություններից[3][4][5]։

Երաժշտական հոսանքային ասպարեզը, այդ թվում և Սպոթիֆայը, արտիստների և պրոդյուսերների կողմից ենթարկվում է խիստ քննադատության, որոնք դժգոհ են ծառայությունների կողմից տրվող ցածր փոխհատուցումից։ Իրենց հերթին, դրանք ազդում են այլ վաճառքների վրա[6]։ Այսպեր, ամերիկացի հեղինակ-կատարող Թեյլոր Սվիֆթը հանել է համակարգից իր ամբողջ սկավառակագրությունը, նշելով, որ «չի ցանկանում, որպեսզի իր ամբողջ կյանքի աշխատանքը մասնակցի մի «էքսպերիմենտում», որը համապատասխան կերպով չի վարձատրում արտիստններին, պրոդյուսերներին և երաժշտությունը ստեղծողներին»։ Որպես պատասխան Սպոթիֆայն ասել է, որ «նրանք օգուտ են տալիս ամբողջ երաժշտական ասպարեզին, քանի որ պաշտպանում են ծովահենությունից, իրենց օգտատերերին առաջարկելով վճարովի ծառայություններ»[7][8]։ Ի տարբերություն թվային ներբեռնումներից, երբ գնորդը յուրաքանչյուր ստեղծագործության դիմաց վճարում է սահմանված գին, Սպոթիֆայը արտիստներին վճարում է, հիմնվելով նրանց «շուկայական մասնաբաժնից» (մասնաբաժինը կախված է սթրիմերի ընդհանուր քանակից)։ Ստացված գումարի 70%-ը գնում է հեղինակային իրավունքների տերերին, ովքեր վճարում են իրենց արտիստներին նախապես պայմանավորված գնով[8]։

  1. «Music for everyone». www.spotify.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. «Connecting to a device using Spotify Connect - Spotify». Spotify. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. «Spotify vs. Apple Music: Which service is the streaming king?». Digital Trends (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 28. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. «Spotify crosses 100m users». The Telegraph. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  5. Jordan Kahn (2016 թ․ սեպտեմբերի 14). «Spotify hits 40 million paid subscriber milestone, outpacing Apple Music's growth». 9to5Mac. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  6. «Is Spotify unfair to musicians?». CNET. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. «Taylor Swift Shuns 'Grand Experiment' of Streaming Music». Rolling Stone. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. 8,0 8,1 «Spotify Explained». 2013 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.

© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search