Wayback Machine | |
---|---|
![]() | |
![]() | |
web.archive.org | |
Տեսակ | վեբ արխիվ |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Ինտերնետ արխիվ |
Հեղինակ | Brewster Kahle? և Bruce Gilliat? |
Բացված | 24 հոկտեմբերի 2001 |
![]() |
Wayback Machine (հայերեն՛ Ժամանակի մեքենա), «Համացանց արխիվ» շահույթ չհետապնդող գրադարանի անվճար առցանց արխիվ է։ Որոնող ռոբոտների օգնությամբ Wayback Machine-ը արխիվացնում և հանրությանը հասանելի է դարձնում բաց ինտերնետի մեծ մասը[1]։ Ծառայությունը գործարկվել է 1996 թվականին, սակայն հանրությանը հասանելի է դարձել միայն 2001 թվականին։ Իր գոյության առաջին 20 տարիների ընթացքում Wayback Machine-ը կատալոգավորեց և պահպանեց ավելի քան 286 միլիարդ վեբ էջերի հավաքածու։ Արխիվացված նկարները ցուցադրվում են HTML, JavaScript և CSS ձևաչափերով[2]։ Wayback Machine-ում պահպանված փաստաթղթերի շնորհիվ օգտվողները կարող են հետևել կայքերում տեղի ունեցող փոփոխություններին և համեմատել խմբագրումների տարբեր տարբերակները[3]։ 2021 թվականի հուլիսի դրությամբ Wayback Machine-ն ապահովում է մուտք դեպի ավելի քան 591 միլիարդ պահպանված վեբ էջեր[4]։
© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search