«Look What You Made Me Do» | ||||
---|---|---|---|---|
Թեյլոր Սվիֆթի սինգլը | ||||
«Reputation» ալբոմից | ||||
Թողարկված | Օգոստոսի 25, 2017 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ժանր | Դենս-փոփ Էլեկտրոփոփ | |||
Երգահան | Թեյլոր Սվիֆթ, Ջեք Անտոնոֆ, Ֆրեդ Ֆերբրասս, Ռիչարդ Ֆերբրասս, Ռոբ Մանզոլի | |||
Տևողություն | 3:31 | |||
Լեյբլ | Big Machine | |||
Պրոդյուսեր | Ջեք Անտոնոֆ[1] | |||
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն | ||||
|
«Look What You Made Me Do», ամերիկացի երգչուհի-երգահան Թեյլոր Սվիֆթի սպասվող վեցերորդ ստուդիական «Reputation » ալբոմի լիդ-սինգլը։ Երգը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 25-ին ալբոմի նախնական պատվերի հետ համատեղ։ Սվիֆթը երգը գրել է Ջեք Անտոնոֆի հետ։ Երգի ստեղծման աշխատանքներում ներգրավվել են նաև Ֆրեդ Ֆերբրասսը, Ռիչարդ Ֆերբրասսը և Ռոբ Մանզոլին[2][3]։ Երգն ընդմիջարկում է Right Said Fred խմբի «I'm Too Sexy» հաուս երգին[4]։
Հեղինակավոր քննադատները, որոնք սինգլի թողարկման մասին տեղյակ էին ավելի շուտ, արտահայտեցին ստեղծագործության մասին խառը կարծիքներ, այն նոր գլուխ համարելով Սվիֆթի կարիերայում[5][6][7][8]։ Ըստ ուրիշների հատուցումը ծեծված թեմա է դարձել Սվիֆթի համար և ոչ մի նոր բան չի հաղորդել նրա արվեստին, ընդհակառակը՝ ցույց է տալիս կատարողի երաժշտության դերադացվածոթյունը[9][10][11][12]։
© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search